ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հուլիս ամսվա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, համաձայն որոնց` տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8.1%-ով․ «Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8.1%-ով Արդյունաբերություն +16.1% Ծառայություններ +14.9% Շինարարություն +4.1% Առևտրաշրջանառություն +9.1% Արտահանում +19.5% Ներմուծում +10%»։ Հիշեցնենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին աճել է 6.5 տոկոսով 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: