ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-5-ը կմասնակցի Լեհաստանի Կռինիցա քաղաքում կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին: Այս մասին ասված է ֆորումի պաշտոնական կայքում: Կայքը Փաշինյանին ներկայացնում է, իբրև ֆորումի ամենակարևոր հյուրերից մեկը, ով կարողացավ լուրջ քաղաքական փոփոխություններ բերել Հարավային Կովկասում: Նշենք, որ միջոցառմանը մասնակցելու է շուրջ 4500 մասնակից տարբեր երկրներից: