12.06.2025
ՀՀ-ն ու Մեծ Բրիտանիան պատրաստ են երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդել
28.08.2019
ՀՀ-ն ու Մեծ Բրիտանիան պատրաստ են երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդել

Օգոստոսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ՝ բրիտանական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Նախարար Մնացականյանը շնորհավորել է Քրիստոֆեր Պինչերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր կարևոր առաքելության մեջ։ Հեռախոսազրույցի ընացքում գործընկերներն ընդգծել են երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու փոխադարձ պատրաստակամությունը` այդ համատեքստում կարևորելով տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ՝ առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, խելացի և ստեղծագործ կրթության ոլորտները: