24.11.2024
Սպիտակի բժշկական կենտրոնն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին
prev Նախորդ նորություն

Ոչ մի պիկնիկ. ոստիկանությունը զգուշացնում է՝ կլինեն իրավական հետևանքներ

Մոտենում են հանգստյան օրերը, և շատերն են որոշում շաբաթ-կիրակի օրերն անցկացնել ընկերների ու հարազատների հետ, այցելել տեսարժան վայրեր, մասնակցել ուխտագնացությունների կամ քաղաքից դուրս կազմակերպել, այսպես ասած՝ պիկնիկներ։

ՀՀ ոստիկանությունից զգուշացնում են, որ հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված արտակարգ ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, ուխտատեղիներում, հնարավոր հավաքույթների վայրերում։ Բացառվելու են կարգի խախտումները, իսկ հայտնաբերվելիս կհետևեն իրավական հետևանքներ։

«Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։