20.04.2025
Կանեմ ամեն ինչ՝ կանխելու հակառուսական տրամադրություններ սերմանելու սադրանքները. Ծառուկյան
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը պատասխանել է ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել  հայտարարությամբ՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:


«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:


«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությմբ ավելի վաղ հանդես էին եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Սուրեն Պապիկյանն ու Իրանի  դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար