23.11.2024
Աննա Ժամակոչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հիմա էլ կոչ է անում կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ

Այս ընթացքում մեր պաշտոնական ուղերձը դիմակների հետ կապված փոխվել է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կոչ արեց կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ, քանի որ դրանք շատ ավելի օգտակար են:


Նա պարզաբանեց իր մոտեցման փոփոխությունը.


«Հասկանալով դիմակների գների բարձր լինելը՝ մենք ասացինք, որ նրանք, ովքեր հնարավորություն ունեն, թող գործարանային արտադրության դիմակներ կրեն, իսկ ովքեր չունեն՝ կարող են տնային պայմաններում կարված դիմակներ կրել։ Հիմա մենք ունենք գնանկում և ունենք պրոֆիցիտ, հիմա կարող ենք անցնել երրորդ փուլին. մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ», - նշեց նա։


ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ փաստեց, որ դիմակների գների անկում կա: Բայց նշեց, որ դրան զուգահեռ նոր խնդիր է ի հայտ եկել՝ ունենք դիմակների պրոֆիցիտ՝ ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է։ Բացի այդ, ամիսներ առաջ ներկրված դիմակները թանկ գնով են ներկրվել.


«Հիմա երկու խնդրի առաջ ենք կանգնած։ Եթե չենք թույլատրելու դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու վնասով ավելի էժան գներով վաճառել, իսկ եթե թողնում ենք, ապա գինը մնում է կայուն՝ 60 դրամ տեղականը և մի փոքր ավելի թանկ՝ դրսից ներկրվածը», - ասաց Գևորգյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քաղաքացիները կարող են կրել ինքնաշեն, տնային պայմաններում պատրաստած դիմակ։