23.11.2024
Փաշինյանը հիմա էլ կոչ է անում կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ
prev Նախորդ նորություն

Բանակցում ենք Նուբար Աֆեյանի ընկերության հետ պատվաստանյութ ստանալու համար. նախարար

Կառավարության հուլիսի 2-ի նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ լինելու է մի քանի պատվաստանյութ: Հայաստանը, նրա խոսքով, բանակցություններ է վարում պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ, որը կարող է պատրաստ լինել այս 2020-ի ավարտին և 2021-ի սկզբին:


«Հայաստանը, հնարավոր պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով, բանակցություններ է վարում երկու ուղղություններով: Դա ուղիղ արտադրողներն են, որոնցից մեկը Նուբար Աֆեյանի «Մոդերնա» ընկերությունն է, որի պատվաստանյութն ամենահավանական թեկնածուներից մեկն է», - ասաց նխարարը՝ հավելելով, որ բանակցում են նաև ԱՀԿ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատթորմների հետ, որոնք որ փորձելու են հավաքական գնումներ իրականացնել:


Այդ ուղղությամբ բանակցությունները, նախարարի խոսքով, ևս կարևոր է, քանի որ տվյալ կազմակերպությունները փորձելու են միանգամից շատ պատվաստանյութ վերցնել շատ թվով պետությունների համար: «Այստեղ ռիսկ կա, որ մեկ կամ մի քանի պետություն կարող են նախապես, մի քանի ամիս առաջ ձեռք բերել պատվաստանյութի ողջ խմբաքանակը, անգամ եթե այն դեռ չի արտադրվել, և մյուսներին այն կարող է հասնել ավելի ուշ», - ասաց նախարարը:


Ավել վաղ Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանն է, հուսադրող տեղեկություններ էր ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլի մասին: Մասնավորապես, բոլոր 45 կամավորների մոտ պատվաստանյութը հակամարմիններ է առաջացրել: 15 հոգանոց խմբերի բաժանված կամավորները ստացել են, համապատասխանաբար, 25, 100 եւ 250 միկրոգրամ պատվաստանյութ երկու անգամ՝ 28 օր տարբերությամբ:


Moderna-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտնել էր նաև, որ 600 մարդու ներգրավմամբ COVID-19 համավարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ կսկվեն հուլիսին։