Նախագահ Սարգյանը չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:
Հուինիսի 30-ին արտահերթ նստաշրջանով և հատուկ 24-ամյա ռեժիմով Ազգային ժողովը քննարկեց և ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթը։
Ըստ այս փոփոխության, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա Հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր խորհրդին, ինչպես նաև ՍԴ այն անդամ-դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչև ժամկետի ավարտը, կենսաթոշակի իրավունք են ստանալու:
Կառավարող «Իմ քայլը» խմբացկցությունում հրաժարվում են մեկնաբանել Արմեն Սարգսյանի՝ ԱԺ ընդունած օրենսդրական փոփոխություններ փաթեթը չստորագրելու մասին որոշում: «Իմ քայլը» խմբակցությունում միայն մատնանշում են, որ ընդունված օրենսդրականփաթեթը բխում է Սահմանադրությունում վերջերս կատարած փոփոխություններից, որի վերաբերյալ ԱԺ կանոնակարգ իօրենքում կատարած փոփոխությունը ստորագրել է հանրապետության նախագահը:
Ավելին՝ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ անդամ մի քանի պետությունների դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «աջակցում է սահմանադրական բարեփոխումների իրականացման»:
Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահն ստորագրում ու հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: