23.10.2026
Նախագահ. Գերմանիան, որպես Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից, կարող է անցյալից դասեր քաղել
25.05.2016
Նախագահ. Գերմանիան, որպես Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից, կարող է անցյալից դասեր քաղել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի քննարկումներին և շրջանառության մեջ դրված համապատասխան բանաձևին, որի ընդունումը, Սերժ Սարգսյանի խոսքով, ցույց կտա, որ Գերմանիան, որպես Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից, ևս մեկ անգամ կարող է շիտակ ու աներկբա նայել իր անցյալի որոշ էջերին և անցյալից դասեր քաղել: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից տեղեկանում ենք, որ իր հերթին Բունդեսթագի փոխնախագահը մեծապես կարևորել է իր երկրի խորհրդարանում նման քննարկումները և ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի էությունն ու նպատակը: Տիկին Բուլմանը ՀՀ Նախագահից նաև հետաքրքրվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հեռանկարի և միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող միջնորդական ջանքերի մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է առկա իրավիճակը և հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումները: