20.04.2025
Մամուլի տեսություն. Սամվել Բաբայանը Հայաստան չի եկել քաղաքական նպատակներով
prev Նախորդ նորություն

Նախագահ. Գերմանիան, որպես Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից, կարող է անցյալից դասեր քաղել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի քննարկումներին և շրջանառության մեջ դրված համապատասխան բանաձևին, որի ընդունումը, Սերժ Սարգսյանի խոսքով, ցույց կտա, որ Գերմանիան, որպես Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից, ևս մեկ անգամ կարող է շիտակ ու աներկբա նայել իր անցյալի որոշ էջերին և անցյալից դասեր քաղել:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից տեղեկանում ենք, որ իր հերթին Բունդեսթագի փոխնախագահը մեծապես կարևորել է իր երկրի խորհրդարանում նման քննարկումները և ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի էությունն ու նպատակը:

Տիկին Բուլմանը ՀՀ Նախագահից նաև հետաքրքրվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հեռանկարի և միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող միջնորդական ջանքերի մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է առկա իրավիճակը և հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումները:

Բաբայան. Հայաստանի իշխանությունները դասեր չքաղեցին ապրիլյան պատերազմից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար