24.11.2024
Մամուլի տեսություն. Վարչապետն ու ոստիկանապետը կռիվ են տալիս արտաբյուջեի համար
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ ԽՎ-ը կքննարկի Ղարաբաղի վերաբերյալ նոր բանաձևը

Հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կկայանա ԵԱՀԿ Խորհրդարական Վեհաժողովի հերթական նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում Քաղաքական հարցերի և անվտանգության հարցերով հանձնաժողովի քննարկման է ներկայացվելու շվեդ պատգամավոր Մարգարետա Սեդերֆելդի հեղինակած բանաձևը:

Ինչպես փոխանցում է APA-ն, նախագծում նշված է, որ հակամարտությունների հետևանքով իրենց տները լքած Ադրբեջանի, ՀՀ-ի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի քաղաքացիները պետք է վերադառնա իրենց տներն ու այդ իրավունքը վիճարկելի չէ:

Նաև մտահոգություն է հայտնվում ղարաբաղյան գոտում իրավիճակի սրացման կապակցությամբ: Առկա բանակցային ֆորմատի և մեխանիզմի շրջանակներում ողջունվում է ԵԱՀԿ-ի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը:

Բանաձևի նախագծում հեղինակը կոչ է անում խորհրդարանականներին խթանել կողմերին քաղաքական կամք դրսևորել ու միջոցառումներ ձեռնարկել Մինսկի խմբի շրջանակներում Մեծ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքներ սկսելու համար: