24.11.2024
ԵԱՀԿ ԽՎ-ի համար ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
prev Նախորդ նորություն

«Առանց ստատուս քվոի վերականգնման բանակցությունների գնալը սխալ է»

«Առանց ստատուս քվոի վերականգնման բանակցությունների գնալը սխալ է»: Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Հայաստանն այսօր կարիք ունի ստատուս քվոի փոփոխման և թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճանապարհով վերականգնելու տարածքների ամբողջականությունը: «Մենք զոհեր ենք տվել՝ կորցնելով այդ տարածքային ամբողջականությունը»,- շեշտել է նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 800 հա տարածք կորցնելու մասին արված հայտարարությանը՝ նշելով, որ հերքում է նման խոսքի տրամաբանությունը: «Յուրաքանչյուր թիզ հող, բարձունք և զոհ ռազմավարական նշանակություն ունեն: Ամեն ինչn ունի ռազմավարական նշանակություն և մենք աններելի և աննախադեպ կորուստներ ենք տալիս թե՛ տարածքային, թե՛ մարդկային: Պետք է առանց հավելյալ բանակցություններ, բառախաղերի՝ գնան և վերականգնեն այդ տարածքային ամբողջականությունը», - հավելել է նա:

Հիշեցնենք, Վիեննայից վերադառնալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքնաթիռում հարցազրույց է տվել, որում խոստովանել էր, որ հայկական ուժերը կորցրել են 800 հա տարածք, սակայն այժմ նրանց առջև խնդիր է դրված, արժի՞ արդյոք այդ 800 հա համար զոհել 30, 40 կամ 80 զինվորների կյանք: «Այդ տարածքները ռազմավարական իմաստով ոչ մի նշանակություն չունեն, իսկ ինձ համար ավելի կարևոր են իմ զինվորների ու սպաների կյանքը»,- ասել էր նա: