4.11.2025
Շարմազանով. ՀԱՊԿ ԽՎ դիտորդական պատվիրակությունը կարևորում է ընտրությունների օրինական անցկացումը
17.09.2016
Շարմազանով. ՀԱՊԿ ԽՎ դիտորդական պատվիրակությունը կարևորում է ընտրությունների օրինական անցկացումը

Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության նիստը` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ, որի ժամանակ կարևորվել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների անցկացման ժողովրդավարական բնույթը: Նույն օրը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետություններում ընտրական գործընթացներն ազգային անվտանգության առումով խիստ կարեւոր են, եւ դա է նաեւ պատճառը, որ ՀԱՊԿ ԽՎ դիտորդական պատվիրակությունը կարեւորում է ընտրությունների օրինական եւ թափանցիկ անցկացումը: Կողմերը կարեւորել են ՀԱՊԿ անդամ պետություններում ընտրությունները ժողովրդավարական արժեքներին համապատասխան անցկացնելը, ինչպես նաեւ բազմակարծության ու թափանցիկության ապահովումը: