28.11.2024
Եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակից լիներ` ՀՀ-ն երբեք նման ճգնաժամի մեջ չէր հայտնվի. գրասենյակ
prev Նախորդ նորություն

Մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք` կընտրենք Փաշինյանին երկրորդ անգամ էլ. Ծառուկյան

«Ծառուկյան» խմբակցությունը մայիսի 8-ին նույնպես կպաշտպանի ժողովրդի թեկնածուին: Այս մասին Մարիոթ հյուրանոցում հանդիպումից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Գագիկ Ծառուկյանն էլ ասաց, որ քննարկումներում նախապայմաններ առաջ չեն քաշվել, և կրկնեց, որ հաղթանակը ժողովրդինն է և ժողովրդի թեկնածուին երկրորդ անգամ էլ կողմ կքվեարկեն:

«Այսօր շատ հայտարարություններ կային, ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք»,- հայտարարեց նա:

Այս անգամ Նիկոլ Փաշինյանն անպայման ընտրվելու է: Ըստ երկու գործիչների` քաղաքական մթնոլորտ է փոխվել:

Հիշեցնենք, մամուլն այսօր գրել էր, որ հնարավոր է վարչապետի հաջորդ ընտրությանը Ծառուկյան խմբակցությունն ու ՀՅԴ-ն հանդես գան միասնական թեկնածուով:

Նաև հավելեց, որ վստահ լինեն` ամեն ինչ լավ կլինի: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այժմ պետք է սպասել ՀՀԿ-ի դիրքորոշմանը: