Գնում ենք տուն ու պատրաստվում ենք վարչապետի ընտրության. Նիկոլ Փաշինյան
Ըստ էության, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները հայտնել են իրենց աջակցության մասին, ուրեմն մենք վաղը հանգստանում ենք, պատրաստվում ընտրություններին, ու դուք մի քանի օրից կտոնեք ձեր հաղթանակը, հաղթանա՛կ: Այսպես խոսեց ընդդիմության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀԿ-ի՝ «մայիսի 8-ին ՀՀ-ն կունենա նոր վարչապետ»-ի մասին հայտարարությանը:
Այնուհետեւ նա շարունակեց. «Մայիսի 8-ին տեղի են ունենալու ԱԺ ընտրություններ: Եթե առաջին փուլում թեկնածուին առաջադրելու էին խմբակցությոնները, ապա այժմ պետք է առաջադրի ԱԺ-ի 1/3-րդը: Այսինքն՝ 35 պատգամավորի ստորագրությոին է պետք առաջադրման համար: Քիչ առաջ ես հանդիպեցի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, հետո հանդիպեցինք ՀՅԴ Արմեն Ռուստամյանի ետ, այնուհետ՝ ԵԼՔ-ի: Ըստ այդմ, ես վաղը ԱԺ պատգամավորների 1/3-րդի կողմից պաշտոնապես կառաջադրվեմ ՀՀ վարչապետի թեկնածու: Այսինքն, Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ-ն ու ԵԼՔ-ը կստորագրեն, որպեսզի ես դառբամ վարչապետ:
Հաջորդը, այսօր տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության նիստը, որի արդյունքում նրանք հայտարարել են, որ առաջիկա ընտրություններին կաջակցեն ժողովրդի թեկնածուին: Այսինքն՝ եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում ձեր թեկնածուի ընտրության արցը գործնականում լուծված է: Բայց սրանք բանավոր հայտարարություններ են, անհրաժեշտ է վաղը ձեռք բերել բոլոր փաստաթղթերը», - նշեց Փաշինյանը:
Այս պատճառով էլ նա առաջարկեց հետեւյալ սցենարը՝ վաղը «մենք ոչ Երեւանում, ոչ մարզերում ոչ մի ակցիա չենք իրականացնում, վաղը հանգստի օր է»: «Երեխեք ջան, վաղը գնում եք դասի, լավ սովորում ենք դասերը: Բայց հնարավոր է՝ վաղը ցանկացած ժամի անհրաժեշտ լինի հավաքվել: Եթե ամեն ինչ անցնի նորմալ, մենք հանգստանում ենք ու պատրաստվում վարչապետի ընտրություններին, բայց ամեն դեպքում այդ ընտրության օրը հավաքվում ենք ոչ թե 250, այլ 500 հազարով», - եզրափակեց նա: