ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կայցելի տարածաշրջան: Այս մասին ասված է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Շտայնմայերը ողջունում է հրադադարի ռեժիմի պահպանման հարցում գրանցված վերջին դրական փոփոխությունները: Նրա խոսքով` կայուն հրադադարի ռեժիմը և քաղաքական բանակցություններին վերադարձը անփոխարինելի են: Հիշեցնենք, նախօրեին Շտայնմայերը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հասնելու ուղղությամբ հնարավոր հետագա քայլերի համակարգմանը և տարածաշրջան կատարվելիք առաջիկա այցին վերաբերող հարցեր: