26.11.2024
Կեղծիքների բացահայտում ՊՆ-ում․ հարցաքննության է կանչվել Սեյրան Օհանյանը
prev Նախորդ նորություն

Ոստիկանության հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալին խոշտանգելու համար. ՀՔԾ

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղ.-ին:


Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ նրան մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, ամբաստանյալ Գ. Եղիազարյանի կողմից դժգոհություն հայտնելու ըմբոստության համար նրան պատժելու նպատակով մտել է վերջինիս խուց, ապտակել դեմքին, որից հետո ՀՀ ոստիկանության ուղեկցող գումարտակի այլ ծառայողների հետ միասին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել Գ. Եղիազարյանի մարմնի տարբեր հատվածներին` նրան դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ: