Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետԱլեքսանդր Դվորնիկովը ստուգել է ռուսական ավիացիոն «Էրեբունի» ռազմակայանում մարտական պատրաստվածության դասընթացների կազմակերպումը: Այս մասին տեղեկացնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:«Արմենպրեսի» հաղորդմամբ, հրամանատարական և շտաբային դասընթացների ժամանակ «Ալագյազ» զորավարժարանում ՄԻԳ 29 կործանիչները, ՄԻ 8 և ՄԻ 24 ուղղաթիռները կրակել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ուղղությամբ, օդային մարտեր վարել 200-ից 3000 մետրի վրա: