Հրամանատար օդաչու Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Այս մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ՝ հրապարակված ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- նշված է վարչապետի որոշման մեջ: Հակոբ Ճաղարյանի մասին հայտնի է, որ նա հրամանատար օդաչու է, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիրը։