Սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հիշեցնենք, նախօրեին նմանատիպ ահազանգ էր ստացվել նաև Հանրապետության հրապարակում տեղակայված Տրանպսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբի տեղադրման մասին, սակայն այն չհաստատվեց: