«Ռուսատոմ սերվիս»-ի տնօրենը քննարկել է ՀԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացումը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան նախարար- խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովին և ՌԴ «Ռուսատոմ սերվիս» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովին։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանը, ատոմակայանի ենթակառուցվածքների և սարքավորումների արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև երակարաժամկետ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։
Երկուստեք պատրաստակամություն են հայտնել աշխատանքային հանդիպումների և մասնագիտական խորհրդակցությունների միջոցով ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների սահուն կյանքի կոչման գործընթացը: