ՀՀ երկրորդ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը VERELQ-ի հետ զրույցում հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպրիկինը հանդիպել են: Նա նշեց, որ այս պահին հանդիպման այլ մանրամասների չի տիրապետում: Նշենք, որ ավելի վաղ 168 ժամը, հղում անելով իր աղբյուրին, նշել էր, որ այսօր ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող 2-րդ նախագահի գրասենյակ և հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։