24.11.2024
Մամուլ. Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու որոշում կա. իրավական ի՞նչ ելքեր են հնարավոր
prev Նախորդ նորություն

Հանրային խորհուրդն անիմաստ, անպտուղ կառույց է. Ալեն Սիմոնյան

Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է: Եվ ոչ թե նրա համար, որ ես եմ այդպես ասում, այլ տեսնելով այդ կառույցի գործունեությունը: Այս մասին «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:


Նա տեղեկացրեց, որ նիստին քննարկվել է նաև Հանրային խորհրդի հարցը: Ըստ նրա՝ դժվար որևէ մեկը կարողանա հիշել, թե ինչ գործողություն է արել այդ կառույցը, որ նշանակություն է ունեցել Հայաստանի  հանրային կյանքում:


Միևնույն ժամանակ Սիմոնյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչու է, այդ դեպքում, Վազգեն Մանուկյանը շարունակել պաշտոնավարել թավշյա հեղափոխությունից հետո: «Համարում եմ, որ այդ կառույցն անելիք չունի: Երբ նայում ես այդ կառույցի պատմությունը, հասկանում ես, որ այդ կառույցը որևէ պտուղ չի տվել»,- ասաց նա՝ զարմանալով, թե ինչու քննադատությունների այս ալիքից հետո Մանուկյանը հրաժարական չի տալիս, առավել ևս, որ իրեն տեսնում է քաղաքական դաշտում: