Հատուկ ջոկատայինները բացում են ճանապարհը, որը փակել էին ցուցարարները Երևանի քաղաքապետարանի հարակից հատվածում: Այդ ամենը ուղեկցվում է ցուցարարների «Ամո’թ» վանկարկումների ներքո:Ջոկատայինները մահակներով վազում են ցուցարարների ետևից, ոմանց հարվածում` ում հացնում են բռնել: Այս պահին ցուցարարներից շատերը վազում են հարակից զբոսայգում: Հատուկ ջոկատայինները բռնել էին մի ցուցարարի, սակայն մյուսների ճն7ման տակ նրան ազատ արձակեցին:Ըստ նախնական տվյալների` 2 ցուցարարի բերման են ենթարկել: Փողոցը շարունակում է փակ մնալ: