Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը չի բացառում, որ Բակո Սահակյանն այսօր ներկայանա դատարան, բայց ոչ էլ պատրաստ է հստակ ասել որևէ բան: Այս մասին նա ասաց VERELQ-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ինքն ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը կարող են ներկայանալ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը: Դավիթ Բաբայանի ոխսքով՝ եթե նրանք ներկայանան դատարան, ապա բոլորը դա կտեսնեն: «Եթե կգա, կտեսնեք, թաքուն չենք պահելու։ Բայց միգուցե չի գալիս, չգիտեմ։ Այս պահի դրությամբ պարզ չէ, չեմ կարող ասել», - ասաց մեր զրուցակիցը։ Հիշեցնենք, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը հանդես են եկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությամբ: