Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ի մամուլի ծառայությունից: Նշենք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո անցած շաբաթ իր հրաժարականի մասին հայտարարեց նաև նրան այդ պաշտոնում ժամանակավորապես փոխարինող Գևորգ Դանիելյանը: Այնուհետեւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը եւս հրաժարականի դիմում գրեց։