24.11.2024
Գրիգորյանն իրեն պատկանող 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին
prev Նախորդ նորություն

Ռուսական 102-րդ ռազմաբազան հենց այնպես չէ այստեղ տեղակայված. Զատուլին

Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես դաշնակից, նրա վրա հարձակման դեպքում կգործադրվի ՀԱՊԿ-ի մեխանիզմը: Հայաստանի տարածքում է ռուսական 102-րդ ռազմաբազան հենց այնպես չէ այստեղ տեղակայված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:


Նա շեշտեց՝ Հայաստանի Հանրապետության վրա հարձակման դեպքում կգործադրվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմը: Եվ եթե ՀԱՊԿ անդամ Հայաստանն անհրաժեշտություն տեսնի այդ հարցը դնել ՀԱՊԿ մյուս անդամների առջև, դրա իրավունքն ունի: Միևնույն ժամանակ նա ասաց, ոչի լսել, որ Հայաստանն այդ հարցը բարձրացնի. 


«Հայաստանն այդ թեմայով ՀԱՊԿ-ին չի դիմել»,- ասաց Զատուլինը՝ արձագանքելով այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը կրակի տակ պահելու փաստին:


«Գուցե այս պահին նրանք կարծում են, որ այն, ինչ տեղի է ունեցել այդ շրջանում, բավարար հիմք չէ այդպես լուրջ արձագանքելու համար»,- հավելեց ռուս պատգամավորը: