24.11.2024
Ռուսական 102-րդ ռազմաբազան հենց այնպես չէ այստեղ տեղակայված. Զատուլին
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց նրան ազատել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պաշտպանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել:


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց  Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում մեղադրական կողմն և տուժողների ներկայացուցիչները առարկեցին միջնորդությունը:


Հիշեցնենք, Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից: Նա մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: