23.11.2024
«Ձեզ սրբի տեղ մի դրեք». Զոհրաբ Մնացականյանը հակադարձել է ադրբեջանցի պատգամավորին
prev Նախորդ նորություն

Կասեցվել է «Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է: Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:


«Տարոն-Ավիա ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում գործունեությունը դադարեցնելու մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տարոն-Ավիա ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է»,- նշված է հրապարակման մեջ: