24.11.2024
Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել ՌԴ փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ
prev Նախորդ նորություն

Շուտով Հայաստանը ներկայացուցիչ կունենա «Վերին Լարս» անցակետում. Անանյան

Շուտով Հայաստանը ներկայացուցիչ կունենա «Վերին Լարս» անցակետում։ Այս մասին ԱԺ-ում  2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ կոմիտեն համաձայնագիր է կնքել ռուսական մաքսային ծառայության հետ:


Նրա խոսքով, համաձայնագրի ստորագրումից հետո հարցը լուծվել է դիվանագիտական ճանապարհով և շուտով կքննարկվի արդեն ներկայացուցչի թեկնածության հարցը:


«Հարցը լուծված է, համաձայնությունը կա։ Մնում է միայն առաջիկայում քննարկել հարմար թեկնածության հարցը, ինչից հետո մենք կունենանք մեր թեկնածուն անցակետում»,- ասաց Դավիթ Անանյանը։