ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ Արա Գաբրիելյանն ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Գաբրիելյանն այդ պաշտոնին նշանակվել էր 1,5 ամիս առաջ՝ 2018 թվականի հունիսի 22-ին: Սակայն նրա նշանակումից հետո մամուլը բազմաթիվ անգամներ գրեց, որ նոր պաշտոնյայի անցյալը լի է սկանդալային դրվագներով: Մասնավորապես, «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Արա Գաբրիելյանը ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար: