24.11.2024
Ադրբեջանական զինուժը գիշերը կրակի տակ է պահել Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերը
prev Նախորդ նորություն

ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին Բաքուն գնում է սադրանքների. Երևանը զգուշացնում է

Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։


Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո», - ասված է նրա գրառման մեջ։


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ «Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան», - հայտնել էր ՊՆ մամուլի ծառայությունը։


Այսօր Բաքվում մեկնարկել է ԱՊՆ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:


Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը, Ղազախստանի պաշտպանության նախարար Նուռլան Երմեկբաևը, Ուզբեկստանի պաշտպանության նախարար Բահոդիր Կուրբանովը, Տաջիկստանի պաշտպանության նախարար Միրզո Շերալին և Ղրղզստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Ռայիմբերդի Դույշենբիևը:


Նիստում քննարկվելու են ռազմական համագործակցության վերաբերյալ հարցեր:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: