24.11.2024
ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին Բաքուն գնում է սադրանքների. Երևանը զգուշացնում է
prev Նախորդ նորություն

Հանք, ծխախոտ ու գազ. հրապարակվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2019 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով:


Հանրապետության 1000 խոշոր հարկատու հանդիսացող ընկերությունները միասին այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել 764 մլրդ 557 մլն 769 հազար դրամի հարկեր եւ տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 673 մլրդ 788 մլն 228 հազար դրամի դիմաց: Ստացվում է, որ խոշոր հարկատուների վճարած հարկերը 2019-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 90 մլրդ 769 մլն 541 հազար դրամով կամ՝ 13.47%-ով, գրում է ՀԺ-ն։


Նշենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ամփոփելով հունվար-սեպտեմբեր ամսվա տվյալները նշել էր, որ 2019 թվականի ինն ամիսների ընթացքում Կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ: 2019-ի ինն ամսվա համար սահմանված էր հավաքագրել 1 տրլն 26.2 մլրդ, այսինքն՝ ընդհանուր առմամբ գերակատարվել է 52.9 մլրդ դրամով կամ 5.2 տոկոսով: 2018 թվականի ինն ամսվա ընթացքում ընդհանուր հավաքագրվել էր 887.7 մլրդ դրամ, այսինքն՝ այս տարի նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 191.5 մլրդ դրամով ավելի կամ 21.6 տոկոս: Ստացվում է, որ հազար խոշոր հարկատուներ վճարել են 9 ամսվա հարկային եկամուտների 70.84 տոկոսը:


Ինչպես եւ 2018-ի երրորդ եռամսյակի դրությամբ այդպես էլ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը վճարած 40 մլրդ 594 մլն 254 հազար դրամ հարկերով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ԶՊՄԿ-ն վճարել էր 32 մլրդ 797 մլն 521 հազար դրամ հարկ: Այսինքն՝ ԶՊՄԿ-ի վճարած հարկերն աճել են շուրջ 7 մլրդ 796 մլն 733 հազար դրամով կամ 23.77 տոկոսով:


Երկրորդ խոշոր հարկատուն «Գրանդ տոբակո» ընկերությունն է՝ վճարած 40 մլրդ 277 մլն 32 հազար դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Գրանդ տոբակո»-ն վճարել էր 27 մլրդ 695 մլն 959 հազար դրամ եւ գտնվում էր խոշոր հարկատուների 3-րդ տեղում: Ստացվում է, որ ընկերության վճարած հարկերն աճել են 12 մլրդ 581 մլն 73 հազար դրամով կամ 45.43 տոկոսով:


Երրորդ խոշոր հարկատուն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 33 մլրդ 623 մլն 700 հազար դրամ հարկ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 30 մլրդ 371 մլն 579 հազար դրամ հարկ: Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիա»-ի վճարած հարկերն աճել են 3 մլրդ 252 մլն 121 հազար դրամով կամ 10.71 տոկոսով:


2019-ի երրորդ եռամսյակում խոշոր հարկատուների չորրորդ հորիզոնականում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը վճարած 13 մլրդ 362 մլն 59 հազար դրամ հարկերով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 9 մլրդ 302 մլն 592 հազար դրամ հարկ: Այսպիսով՝ ընկերության վճարած հարկերն աճել են 4 մլրդ 59 մլն 467 հազար դրամով կամ 43.64 տոկոսով:


Հինգերորդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է վճարած 12 մլրդ 523 մլն 893 հազար դրամ հարկերով: 2018-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 12 մլրդ 363 մլն 484 հազար դրամ հարկ: 2019-ի առաջին կիսամյակում 2018-ի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 160 մլն 409 հազար դրամով կամ 1.3 տոկոսով:


6-րդ խոշոր հարկատուն գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 10 մլրդ 750 մլն 288 հազար դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 8 մլրդ 674 մլն 592 հազար դրամ հարկ: «Ֆլեշ» ընկերության վճարած հարկերն աճել են 2 մլրդ 75 մլն 696 հազար դրամով կամ 23.93 տոկոսով:


7-րդ խոշոր հարկատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն է՝ վճարած 10 մլրդ 537 մլն 670 հազար դրամ հարկերով: 2018-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 9 մլրդ 866 մլն 280 հազար դրամ հարկ: Ստացվում է, որ ՀԷՑ-ի վճարած հարկերը նույնպես աճել են՝ 671 մլն 390 հազար դրամով կամ 6.8 տոկոսով:


8-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է՝ 9 մլրդ 701 մլն 380 հազար դրամ հարկերով: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարի ավելի շատ են եղել՝ 10 մլրդ 101 մլն 717 հազար դրամ: Ստացվում է, որ ընկերության վճարած հարկերը պակասել է շուրջ 400 մլն 337 հազար դրամով կամ 3.96 տոկոսով:


9-րդ խոշոր հարկատուն «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունն է վճարած 9 մլրդ 263 մլն 736 հազար դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 8 մլրդ 748 մլն 524 հազար դրամ հարկ: «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերության վճարած հարկերն աճել են 515 մլն 212 հազար դրամով կամ 5.89 տոկոսով:


10-րդ խոշոր հարկատուն «Սիփիես Օիլ» ընկերությունն է վճարած 9 մլրդ 103 մլն 801 հազար դրամ հարկերով: Ընկերությունն այս տարի 2 մասին է բաժանվել՝ «Սիփիես Օիլ» եւ «Սիփիես Օիլ Քորփորեյշն»: Նախորդ տարի, երբ ընդհանուր 1 ընկերություն էր, վճարվել էր 13 մլրդ 175 մլն 854 դրամ հարկ: Այս տարի այդ 2 ընկերությունների վճարած հարկերի հանրագումարը գերազանցում է նախորդ տարվա վճարած հարկերին, ընդհանուր՝ 13 մլրդ 898 մլն 23 հազար դրամ:


Նույն խնդիրը կա նաեւ «Ալեքս հոլդինգ» ընկերության հետ կապված: Նախկինում սրանում ներառված էր մի քանի ընկերություն, բայց այժմ այն մասնատվել է եւ յուրաքանչյուր ընկերություն 1 գործառույթով է զբաղվում («Սիթի», «Ալեքս էնդ հոլդինգ», «Ալեքս հոլդինգ» եւ այլն): Այսինքն՝ յուրաքանչյուր ընկերության վճարած հարկերը առանձին-առանձին են:


Ստորեւ ներկայացնում ենք 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ ՀՀ խոշոր հարկատուների 11-ից 50-րդ տեղերը զբաղեցնող ընկերությունների անունները եւ նրանց վճարած հարկերի չափերը.


11) «Ակվիլոն թրեյդ» - 8 մլրդ 582 մլն 320 հազար դրամ


12) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» - 7 մլրդ 431 մլն 757 հազար դրամ


13) «Յուքոմ» - 7 մլրդ 373 մլն 724 հազար դրամ դրամ


14) «Ավտոներկրող -10» - 8 մլրդ 281 մլն 490 հազար


15) «Ամերիաբանկ» - 6 մլրդ 664 մլն 768 հազար


16) «ՄՏՍ-Հայաստան» - 6 մլրդ 654 մլն 398 հազար դրամ


17) «Մաքս պետրոլ» - 6 մլրդ 503 մլն 543 հազար դրամ դրամ


18) «Վեոն Արմենիա» - 5 մլրդ 832 մլն 305 հազար դրամ


19) «Սիթի» - 5 մլրդ 670 մլն 85 հազար դրամ


20) «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» - 5 մլրդ 364 մլն 133 հազար դրամ դրամ


21) «Հայկական ատոմային էլեկտրակայան» - 4 մլրդ 861 մլն 216 հազար դրամ


22) «Սիփիես Օիլ Քորփորեյշն» - 4 մլրդ 794 մլն 222 հազար դրամ դրամ


23) «Գրանդ Քենդի» 4 մլրդ 754 մլն 450 հազար դրամ


24) «Ալեքս էնդ հոլդինգ» - 4 մլրդ 551 մլն 268 հազար դրամ


25) «Ադամիում» - 4 մլրդ 488 մլն 391 հազար դրամ


26) «Գրանդ Մաստեր» - 4 մլրդ 439 մլն 960 հազար դրամ


27) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» - 4 մլրդ 392 մլն 490 հազար դրամ


28) «Մոբայլ Սենթր Արթ» - 4 մլրդ 319 մլն 389 հազար դրամ


29) «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» - 4 մլրդ 255 մլն 725 հազար դրամ


30) «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» - 4 մլրդ 64 մլն 819 հազար դրամ


31) «Իմեքս գրուպ» - 3 մլրդ 966 մլն 207 հազար դրամ


32) «Ավերս» - 3 մլրդ 946 մլն 727 հազար դրամ


33) «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ - 3 մլրդ 912 մլն 183 հազար դրամ


34) «Նատալի ֆարմ» - 3 մլրդ 887 մլն 996 հազար դրամ


35) «Վեոլիա ջուր» - 3 մլրդ 872 մլն 235 հազար դրամ


36) «Ինեկոբանկ» - 3 մլրդ 792 մլն 887 հազար դրամ


37) «Օնիրա քլաբ» - 3 մլրդ 708 մլն 251 հազար դրամ


38) «Սպայկա» - 3 մլրդ 458 մլն 595 հազար դրամ


39) «Արդշինբանկ» - 3 մլրդ 452 մլն 524 հազար դրամ


40) «Բաղրամյան» - 3 մլրդ 395 մլն 431 հազար դրամ


41) «Հարավկովկասյան երկաթուղի» - 3 մլրդ 357 մլն 171 հազար դրամ


42) «Բարսիս» - 3 մլրդ 182 մլն 823 հազար դրամ


43) «Դիսթրիմէքս» - 3 մլրդ 110 մլն 593 հազար դրամ


44) «Սաս-գրուպ» - 3 մլրդ 43 մլն 392 հազար դրամ


45) «Վիէլվի Սենթր» - 2 մլրդ 944 մլն 171 հազար դրամ


46) «Կոնվերս բանկ» - 2 մլրդ 901 մլն 593 հազար դրամ


47) «Վեգա ուորլդ» - 2 մլրդ 831 մլն 218 հազար դրամ


48) «Արմհոլդինգ» - 2 մլրդ 810 մլն 934 հազար դրամ


49) «Դեկորա-Գրուպ» - 2 մլրդ 743 մլն 92 հազար դրամ


50) «Թել-Սել» - 2 մլրդ 683 մլն 149 հազար դրամ: