Ինչո՞ւ ծախսել միլիոնավոր դոլարներ, եթե.... վարչապետի համար նոր ինքնաթիռ կգնեն
ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման տարբերակը: Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բարձրացրեց Նիկոլ Փաշինյանի` մասնավոր ինքնաթիռով ԱՄՆ կատարած այցի խնդիրը, որի համար միլիոններ էին ծախսվել: Ի պատասխան, Աղաջանյանը հայտարարեց, որ վարչապետին սպասարկող օդանավը չի կարող տեխնիկապես հատել օվկիանոսը: Բացի այս, խնդիր կա նաև այն հարցի հետ կապված, որ մեր օդաչուները լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար
«Մենք քննարկում ենք նոր ինքնաթիռի գնման տարբերակը»,- հավելեց Էդուարդ Աղաջանյանը:
Ուշագրավն այն է, որ բոլորովին օրերս «Հետք»-ը իր «Ինչու՞ Փաշինյանը չէր կարող ԱՄՆ մեկնել կառավարական ինքնաթիռով, որն ունակ է հատել օվկիանոսը» հրապարակման մեջ հստակ փաստերով ապացուցեց, որ վարչապետին սպասարկող մոդելի իքնանթիռը կարող է նման թռիչք իրականացնել։ Մինչդեռ ԱՄՆ այց կատարելու համար Փաշինյանի վարչակազմը 166 մլն դրամ է փոխանցել մասնավոր ինքնաթիռի վարձակալության համար (մոտ 350 հազար դոլար):
Եվ ահա, փաստացի ստացվում է, որ ունենալով ինքնաթիռ, որը կարող է հատել օվկլիանոսը, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել հարկատուներիս հաշվին իրեն ճոխ գնում թույլ տալ: Իսկ այն, որ նոր ինքնաթիռը տասնյակ միլիոնավոր դոլարներ արժի, թերևս, որևէ մեկը չի կասկածում: