«Իզմիրլյան» ԲԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանին վստահվել է ստանձնել «5-ՀԲՄՀ-2019» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնեությունը: Գևորգյանն այս ամիսների ընթացքում կիրականացնի նաև «Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումար-2019» առողջապահական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնեությունը։ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը տեղի է ունենալու հուլիսի 4-6-ը, որը նախագահելու է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը: Հիմնադրամի նպատակն է՝ Կազմակերպել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը՝ նպաստելով առողջապահության ոլորտի զարգացմանը,կազմակերպել գիտաժողով և նպաստել արտասահմանյան բժիշկների հետ համագործակցության զարգացմանը։