11.11.2025
ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանից եւ հայ գործարարներից սովորելու բան ունեն. Վալովայա
28.01.2019
ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանից եւ հայ գործարարներից սովորելու բան ունեն. Վալովայա

ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանից եւ հայ գործարարներից սովորելու բան ունեն: Այս մասին հունվարի 28-ին տեսակամուրջի միջոցով տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ խոսելով կազմակերպության՝ ժամանակին համընթաց քայլելու եւ դրա ոգուն համապատասխան տրանսֆորմացվելու մասին: Հայաստանը, նկատեց նա, այժմ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է եւ պետության սահմանների կեսը փակ են: Չնայած դրան, հավելեց բանախոսը, հայ գործարարները`Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունից հետո, իրենց ապրանքների արտահանման տարբերակներ գտնում են: «Այս համատեքստում, մենք իհարկե, մեր հայ գործընկերներից սովորելու բան ունենք, քանի որ նրանք առավելագույնս օգտագործում են ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները»,- ասաց տիկին Վալովայան: Նրա խոսքով, ընդհանուր առմամաբ ԵԱՏՄ-ի համար 2018 թվականը բարենպաստ է եղել: «ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքը, արդյունաբերական արտադրանքն աճել են: Բայց անդամ երկրներում աճը էապես գերազանցում է միության ցուցանիշներին», - ասաց նա՝ ասելով, որ առաջատար եռյակը գլխավորում է Հայաստանը, հետո Բելառուսն է, ապա Ղազախստանը: «Հանձնաժողովի գնահատականով՝ ներքին համախառն արդյունքի տեմպով հասել ենք 1.9 տոկոս աճի: Բայց շատ կարեւոր է, որ որոշ պետությունների դեպքում այդ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է. Հայաստանում 6.2 տոկոս է, Բելառուսում՝ 3.7 տոկոս, Ղազախստանում՝ 4 տոկոս», - ընդգծեց նա: Այս ցուցանիշներն, նախարարի խոսքով, արտացոլում են այն ազդեցությունը, որը պետությունները ստանում են ինտեգրացիայի արդյունքում: Վալավայան նաեւ նկատեց, որ արդյունաբերական արտադրանքի աճի ցուցանիշով էլ անդամ պետություններից որոշները գերազանցում են կազմակերպության միջինացված ցուցանիշը: «Եթե ամբողջ միության համար արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 3.2 տոկոս, ապա Բելառուսում 6.1 տոկոս, Ղազախստանում՝ 4.5 տոկոս, Ղրղըզստանում 4.9 տոկոս, Հայաստանում՝ 4.1 տոկոս: Այս պարագայում էլ երկրների մեծ մասի ցուցանիշները գերազանցում են միության ցուցանիշներին», - ասաց նա՝ հիշեցնելով, որ անցյալ տարի, մայիսին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները ինտեգրման խորացման հռչակագիրը ստորագրեցին: Ըստ նրա, արագ փոփոխվող այս աշխարհում, 2014-ի համաձայնություններից շատերն այլեւս հնացած էին, ԵԱՏՄ-ն նաեւ ժամանակին համընթաց պետք է քայլի: Տիկին Վալովայան կարծում է, որ ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանից եւ հայ գործարարներից սովորելու բան ունեն: Ղրղըզստանի տաղավարից հարց էր հնչել` ինչո՞ւ է անդամ երկրներում ներկրումը շարունակում գերազանցել արտահանմանը, մինչդեռ ակնկալվում էր հակառակը: