Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի և Մուշեղ Շուշանյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Նախկին պաշտոնյան իշխանական պատասխանողներից պահանջում է հերքել վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցել: Նշենք, որ Արուսյակ Ջուլհակյանը և Մուշեղ Շուշանյանը օգոստոսի 7-ին կայացած ասուլիսում մի շարք մեղադրանքներ են հնչեցրել Արմեն Գևորգյանի հասցեին: Հայցադիմումը դատարանում մուտք է գործել սեպտեմբերի 2-ին: