Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Քազեմ Սաջադին, հայտնում է Mehr գործակալությունը: «Հայաստանի վարչապետը հրավիրել է նախագահ Ռոհանիին և Իրանի առաջնորդը կայցելի Հայաստան առաջիկա շաբաթներին»,- նշել է Սաջադին: Հիշեցնենք, ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահին հրավիրել է Երեւան՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու համար։ Այդ մասին Փաշինյանն ասել է Ղրղզստանում ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: