17.05.2025
Դժբախտ պատահար Երևանում. ԱՆ ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով աշխատակից է մահացել
16.07.2018
Դժբախտ պատահար Երևանում. ԱՆ ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով աշխատակից է մահացել

Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հուլիսի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մահացել է մեկ աշխատակից, մյուսի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով դեպքի վայր ժամանած ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Նախարարի խոսքով՝ շենքի տանիքի փլուզման պահին աշխատակիցներն անցնում էին շենքի տակով: «Աշխատակիցներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է՝ նախնական տվյալներով գանգուղեղային տրավմայով: Մյուսն էլ թեթև քերծվածքներ էր ստացել: Այս պահին եղած տեղեկություներով արդեն դուրս է գրվել հիվանդանոցից», - նշել է նա: Նախարարը նշել է, որ դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար: «Շինաշխատանքներ են կատարվել շենքի պայմանները բարելավելու ուղղությամբ: Ուսումնասիրություններ կարվեն, եթե կան մեղավորներ, նրանք կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության», - հավելեց նախարարը: Տուժածները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Արտակ Զեյնալյանը դեպքի վայրից ուղևորվում է նրանց տեսակցության: