11.09.2026
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները՝ ռուսական 102-րդ ռազմաբազայում
prev Նախորդ նորություն

Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Սահմանադրական դատարանից:


«Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել»,- ասված է ՀՀ Սահմանադրական դատարանի տարածած հաղորդագրության մեջ:


Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ հոդվածները վերաբերվում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուն:


 

Հեյդար Ալիևի համաչ վրեժը չուշացավ. ադրբեջանցի հաքերները կոտրել են Նիկոլ Փաշինյանի կայքը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ