24.11.2024
Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը
prev Նախորդ նորություն

Հեյդար Ալիևի համաչ վրեժը չուշացավ. ադրբեջանցի հաքերները կոտրել են Նիկոլ Փաշինյանի կայքը

Ադրբեջանցի հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը՝  էջերից մեկում տեղադրելով Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, որում նա հայտարարում է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»:


Հաքերները ներկայացել են Ferid23 և LozariuS:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր VERELQ-ը, Թբիլիսիի կենտրոնում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի կիսանդրու վրա հայ ակտիվիստները փակցրել են «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտնի հայտարարությունը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր Արցախում օգոստոսին Համայակական խաղերի բացման ժամանակ:


Այդ հայտարարությունը հարուցել էր Ադրբեջանի դժգոհությունը, որին ի պատասխան ամիսներ անց Սոչիում, «Վալդայ» համաժողովին ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատասխանել էր «Ղարաբաղն Ադրբեջան է» հայտարարությամբ:


Հայ ակտիվիստները տեսանյութ են նկարահանել, թե ինչպես են փակցնում «Որդիս, Արցախը Հայաստան է եւ վերջ» խոսքերով քառալեզու վահանակը Թբիլիսում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի կիսանդրու վրա: Տեսանյութը նրանք տեղադրել են Facebook սոցիալական ցանցում: Վահանակի վրա «Որդիս, Արցախը Հայաստան է եւ վերջ» խոսքերը գրված են չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ թուրքերեն:


«Քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լսում է միայն իր հորը, որից ժառանգել է իր ամբողջ հարստությունն ու իշխանությունը, ես որոշեցի իր հոր միջոցով փոխանցել, որ Արցախը Հայաստան է եւ վերջ», - ասում է տեսանյութի հեղինակը: