23.11.2024
Արցախի վերադարձը բանակցային սեղան կբարձրացնի գործընթացի արդյունավետությունը. Լորան Վոքիե
prev Նախորդ նորություն

Սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. 230 մլն դրամ գրավի առաջարկը չօգնեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ քննիչի միջնորդությունը և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգել։


Սա նշանակում է, որ Գագիկ Խաչատրյանը չի ազատվի անգամ 230 մլն դրամ գրավի դիմաց, որի միջնորդությունը ներկայացվել էր պաշտպան Երեմ Սարգսյանի կողմից:  


Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30–ին։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Պաշտպանական կողմն այս ընթացքում բազմիցս պնդել է, որ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: