23.11.2024
Բողոքի նոտան այդպիսին չի լինում. ՀՀ ՊՆ-ն պատասխանում է ռուսական կողմին
prev Նախորդ նորություն

Արտարժույթի ոչ թե արտահոսք, այլ ներհոսք ունենք. ԿԲ նախագահ

Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնման ռեզերվների ծավալները հասել են 487,7 մլն դոլարի: Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև մենք սպասում էինք, որ տուրիզմի սեզոնի ավարտին այս միտումը անկում կապրի, բայց մենք ստանում ենք նախանշաններ, որ մեզ մոտ տուրիզմի սեզոն կարող է լինել տարին 12 ամիս: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 


Նա ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ խնդիր, որ մեր երկրում այսքան արտարժույթ է հայտնվել: Արձագանքը հետևյալն էր՝ սա իսկապես նախադեպ չունի.


«Նույնիսկ 2004-2006 թվականներին, երբ ունեինք ազգային արժույթի կտրուկ ուժեղացում, մենք այս ծավալի արտարժույթ չենք գնել»,- ասաց ԿԲ նախագահը: Նրա խոսքով, սա խոսում է այն մասին, որ մենք ոչ թե արտարժույթի արտահոսք ունենք, որի մասին խոսում են կառավարության ընդդիմախոսները, այլ ունենք ներհոսք:


«Մենք ստերիլիզացնում ենք այդ հոսքը, գնում ենք այդ արտարժույթը և այդ ծավալի գումար էլ մտնում է տնտեսության մեջ: Այստեղ երկակի էֆեկտ ունենք, մի կողմից պայքարում ենք դոլարիզացիայի դեմ, մյուս կողմից տնտեսություն ենք ներարկում դրամական միջոցներ: Այդ առումով վստահ եմ, որ այս տարի կունենանք աննախադեպ ռեզերվների ծավալ, որոնք արդեն իսկ սեպտեմբերին  մոտ 200 մլն դոլարով ավելի են, իսկ հոկտեմբերին ու տարեվերջին կունենանք ավելի լավ ցուցանիշներ»,- վստահեցրեց Ջավադյանը: