22.09.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Փաշինյանը մեկնել է Նյու Յորք

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին։ Մեկնելու մասին վարչապետը տեղեկացրել է սոցցանցում հրապարակած տեսանյութով՝ նշելով, որ սպասում են ինքնաթիռ բարձրանալուն։


Ինչպես հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը, այցը կտևի սեպտեմբերի 22-ից 25-ը։


Նախատեսվում է, որ Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում, ինչպես նաև առանձնազրույցներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և միջազգային այլ գործընկերների հետ։


 

ՄԻՊ ներկայացուցիչները ստուգել են զինծառայողների ծառայության և պահման պայմանները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
21.09.2026
«Հայաստանն է մեր երազանքների հայրենիքը». վարչապետի ուղերձը ժողովրդին