4.06.2025
Doing Business-ում ՀՀ-ն զիջել է դիրքերը, թե՞ բարելավել. գործադիրում չեն կողմնորոշվում
prev Նախորդ նորություն

Աշխատավարձերի բարձրացման մասով Փաշինյանը համոզիչ չէ. «Transparency International»

Նիկոլ Փաշինյանի պատասխանը նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին համոզիչ չէ։ Միևնույն ժամանակ, չեմ կարծում, թե բարձրացումն արվել է օրենքի խախտմամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի նախագծերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։


«Հասկանալի է, որ բարձր պաշտոնյաները պետք է արժանի վարձատրվեն, բայց այստեղ կարեւոր է ոչ միայն գաղափարնը, այլ նաեւ դրա իրականացման մոտեցումները։ Պետական մարմինների աշխատանքում կարեւոր է ոչ միայն թափանցիկությունը, այլեւ հաշվետվողականությունը, իսկ հիմնավորումը, թե նախարարների աշխատավարձերի փոփոխության մասին հասարակությունը, միեւնույն է, իմանում է հայտարարագրերից հետո, համոզիչ չի հնչում։ Չեմ կարծում, թե բարձրացումն արվել է օրենքի խախտմամբ, գուցե խախտվել է ինչ-որ ենթաօրենսդրական ակտ»,- ասաց նա:


Նա նաև ասաց, որ կարևոր է հասկանալ, թե որքանով աշխատավարձերի բարձրացումը կանդրադառնա պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության վրա։

Իմ նկատմամբ սկսված քրեական հետապնդումն ամբողջությամբ ապօրինի է. Բաբայան
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով