14.11.2024
Որևէ անճշտություն Հայաստանի մասով չկա. Համաշխարհային բանկն արձագանքում է Արթուր Ջավադյանին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Սիրիա է մտցրել նավթարդյունահանող սարքավորումներ` շրջանցելով պատժամիջոցները

Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայում զբաղված է նավթի արդյունահանմամբ՝ օգտագործելով սարքավորումներ, որոնք ներկրվել են` շրջանցելով պատժամիջոցները:


Այս մասին շաբաթ օրը հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:


«Նավթի արդյունահանումն իրականացվում է այնպիսի սարքավորումների օգնությամբ, որոնք շրջանցում են բոլոր ամերիկյան պատժամիջոցները»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նշել է նա:


Կոնաշենկովը հիշեցրել է, որ Վաշինգտոնը պաշտոնապես պատժամիջոցներ էր կիրառել Սիրիա նավթամթերքի մատակարարման նկատմամբ: Պատժամիջոցները տարածվում են ոչ միայն ամերիկյան, այլեւ յուրաքանչյուր այլ ընկերության վրա:

Հունաստանի նախագահը նոյեմբերի սկզբին կժամանի Հայաստան
Հաջորդ նորություն next
 Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
14.11.2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը