24.11.2024
ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին Հարավային Կովկասում կանխեց գլոբալ ճգնաժամեր. Հարությունյան
prev Նախորդ նորություն

Ավելի քան 800 հոգի 2019 թվականին ազատվել է աշխատանքից. Անանյան

Ավելի քան 800 հոգի աշխատանքից ազատվել է 2019 թվականին: Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:


Նրա խոսքով, նրանց մի մասը սեփական նախաձեռնությամբ է հեռացել, իսկ մի մասը կորցրել աշխատանքը կրճատումների արդյունքում: Բայց դրան զուգահեռ մոտ 60% էլ նոր աշխատուժ է ներգրավվել, Անանյանի խոսքով՝  հիմնականում երիտասարդ կադրեր ու անփորձ:


«Այսինքն, սերնդափոխությունը ՊԵԿ-ում ու պետական կառավարման համակարգում ոչ միայն անխուսափելի է, այլ նաեւ իրական հաջողությունների է բերում: Կայացած մասնագետի պահել այս աշխատավարձով ու որդեգրած գործիքակազմով շատ ավելի բարդ է»,- նշեց նա: