16.05.2026
Հայաստանը կարևորում է Չի­նաստա­նի հետ հար­աբերությունների հետևողական զարգացումը. նախագահ
30.09.2019
Հայաստանը կարևորում է Չի­նաստա­նի հետ հար­աբերությունների հետևողական զարգացումը. նախագահ

Հանրապետութան նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տու­թյան կազմավորման 70-րդ տարեդար­ձի առթիվ: «Հայ-չինական պատմական հարաբերությունները սկիզբ են առնում Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներից, երբ մեր ժողովուրդների միջև ձևավորվել են առևտրական և մշակութային սերտ կապեր: Հայաստանը մեծապես կարևորում է Չի­նաստա­նի հետ բարեկամական հար­աբերությունների և քաղաքական երկ­խոսության հետևողական զարգացումը ու փոխ­­շահավետ համագործակցությունը տնտեսության, կրթության, գիտու­թյան և մշակույթի ոլորտներում: Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը Ձեր առաջադրած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու վերաբերյալ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-չինական գործակցությունը տարբեր բնագա­վառներում կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: