Ոստիկանության զորքերը այսօրվանից հայ-ադրբեջանական սահմանին կիրականացնեն մարտական հերթապահություն, փոխարինելով ժամկետային զինծառայողներին: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս րոպեներին մասնակցում է ճանապարհման հանդիսավոր արարողությանը: «Ոստիկանական ուժերն այսօրվանից միանում են Զինված ուժերին, նրանց աջակցելու՝ ՀՀ պետական սահմանների պահպանության գործին»,- հայտարարեց վարչապետը:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության ներքին զորքերի ստորաբաժանումների հերթափոխով սահմանին ծառայություն իրականացնելը ՀՀ Ոստիկանության, Պաշտպանության նախարարության համատեղ որոշումն է: