14.05.2025
Այս ընտրությունը չի արտացոլում իրական իրավիճակը, սա պարտադրված ընտրություն է. Հովհաննիսյան
09.12.2018
Այս ընտրությունը չի արտացոլում իրական իրավիճակը, սա պարտադրված ընտրություն է. Հովհաննիսյան

Այս ընտրությունը չի արտացոլում երկրում առկա իրական իրավիճակը, սա պարտադրված ընտրություն է, և շատերն արդեն իրենց հիասթափությունն արտահայտել են: Այս մասին քվեարկելուց հետո ասել է ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արփինե Հովհաննիսյանը: Նա հայտարարել է, որ քվեարկել եմ հանուն ավելի ուժեղ և ավելի ժողովրդավար Հայաստանի, այն գիտակցումով և խորը հավատով, որ չնայած բաժանարար գծերի՝ Հայաստանը մեր բոլորի միասնական հայրենիքն է, և նրա խնդիրներով պետք է մտահոգված լինենք բոլորս: Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը լինի երկիր, որտեղ այլակարծությունը չի ճնշվում, որտեղ ատելություն չկա: Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքում բազմիցս խոսել է իր բացթողումների, նաև հետագա անելիքների մասին, և հանրությունն, ըստ նրա, հետևություն կանի: Անդրադառնալով մասնակցության ցածր ցուցանիշին՝ Հովհաննիսյանն ասել է, որ այս ընտրությունը չի արտացոլում երկրում առկա իրական իրավիճակը, սա պարտադրված ընտրություն է, և շատերն արդեն իրենց հիասթափությունն արտահայտել են: Պատգամավորության թեկնածուն քվեարկության արդյունքների մասին կանխատեսումն չի արել, բայց վստահ է, որ որպես իշխանություն՝ ունենալու ենք Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմը, իսկ իշխանությանը միակ իրական ընդդիմադիր ուժը պետք է լինի ՀՀԿ-ն: